Աբրահամ Կաուլի
Աբրահամ Կաուլի | |
---|---|
Ծնվել է | 1618[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Մահացել է | հուլիսի 28, 1667[1][4][5][…] |
Մահվան վայր | Չերթսի, Ռաննիմիդ, Սըրրի, Անգլիա |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Կրթություն | Թրինիթի քոլեջ և Վեսմինստերի դպրոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, ակնարկագիր, դրամատուրգ, արձակագիր և գրող |
Abraham Cowley Վիքիպահեստում |
Աբրահամ Կաուլի[6] (անգլ.՝ Abraham Cowley, 1618[1][2][3][…], Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա - հուլիսի 28, 1667[1][4][5][…], Չերթսի, Ռաննիմիդ, Սըրրի, Անգլիա), անգլիացի պոետ։
Տասնհինգ տարեկանում հրապարակել է «Poetical blossoms» բանաստեղծությունների ժողովածուն։ Քեմբրիջում Կաուլին գրել է շատ բանաստեղծություններ անգլերեն և լատիներեն լեզուներով և «Naufragium Joculare» կատակերգությունը։ Մաքրակրոնների կողմից վտարվելով Քեմբրիջից՝ Կաուլին տեղափոխվել է Օքսֆորդ, որտեղ հրատարակել է «The puritan and the papist» երգիծանքը (1643)։ 1656 թվականին որպես թագավորական կուսակցության համախոհ ձերբակալվել է և ազատվել է միայն Կրոմվելի մահից հետո։ Կաուլին վերականգնումը ողջունել է «Vision concerning his late pretended Highness Cromwell the Wicked» բանստեղծության մեջ։
Իր եղերերգություններում, գովերգերում և էպոսում Կաուլին ընդօրինակել է Պինդարոսին և Վերգիլիոսին։ Նրա անակրեոնյան բանաստեղծությունները («The mistress», «Davideis» անավարտ պոեմը և ուրիշներ) հրատարակվել են 1656 թվականին։ Կաուլին եղել է իր ժամանակների ամենակրթված մարդկանցից մեկը և «Royal Society»-ի հիմնադիրներից մեկը։ Նա զբաղվել է բժշկությամբ և բնական գիտություններով և գրել է «Liber plantarum» (հրապ․ «Poemata latina») բուսաբանական պոեմը։ Նրա «Works»-ը հրապարակվել են 1669 թվականին, այնուհետև Սպրատայի կենսագրության հետ 1680 թվականին։ Նրա ստեղծագործությունների ընտրանին Hurd’-ի կենսագրության հետ 1772-1777 թվականներ։ Ամենամեծ ժողովածուն հրատարակվել է Crosart- ի կողմից 1881 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 British Museum person-institution thesaurus
- ↑ 3,0 3,1 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․) — Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Ермолович, Дмитрий Иванович, Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 95
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Коули, Абрахам». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Կաուլի» հոդվածին։ |
|